Պոլսո պատրիարքությունը հայերին մերժել է դպրոց տրամադրել (video)
Support A1+!Մարգարիտա Ավագյանը Հրանտ Դինքի անվան հայկական վարժարանի նախադպրոցական խմբի դաստիարակն է, ինքն էլ է հայաստանցի, 13 տարի է ապրում է Ստամբուլում, միեւնույն է, հանգիստ չէ. «Չգիտենք հետո ինչ օրենք դուրս կգա, գուցե այնպիսի մի օրենք հանեն, որ բոլորին ասեն՝ հետ պիտի գնաք Հայաստան, ուզեն չուզեն՝ բոլորն էլ պիտի հավաքվեն»։ Այստեղ շատերն են ապրում առանց օրինական հիմքերի։ Թուրքական իշխանությունն այս վարժարանի տեղը գիտի, գտնվում է Ստամբուլի ասիական հատվածի հայկական ավետարանական եկեղեցու նկուղում, եկեղեցու կողքին կա առեւտրային գրասենյակ։ Կարող էին Պոլսո պատրիարքության հովանու տակ գործել, բայց մերժեցին՝ ասելով, որ չեն ուզում վտանգի տակ դնել երեխաների կյանքը։ Հայկական ոչ մի այլ եկեղեցի չընդունեց կրթարանի գաղափարը եւ այն բացեցին հենց այս եկեղեցում։ Անօրինական ներգաղթյալները շատանում էին, երեխաները կրթություն պիտի ստանային։