Open news feed Close news feed
A A
Video

Ինչ թանկացումներ են եղել փոխարժեքի տատանումից (video)

Կառավարության նիստի մեկնարկին այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ներկայացնել, թե գների ինչ բարձրացում է նկատվել ապրանքատեսակների շուկայում: Պարոն Շաբոյանը նշեց, որ փոխարժեքի արժեզրկումը ուղղակի ազդեցություն է ունեցել ներմուծված ապրանքների գների վրա, որոշ չափով նաև տեղական արտադրության շուկայի վրա. «Մենք ուսումնասիրություն արել ենք 16 ապրանքատեսակի համար: Մասնավորապես կաթնամթերքի ոլորտում կա գների բարձրացում: Փոխարժեքի տատանումը իր ազդեցությունը կարող է թողնել կաթնամթերքի վրա, քանի որ որոշ բաղադրիչներ կաթնամթերքի արտադրման համար ներմուծվում են դրսից, ու դա կարող է ունենալ ազդեցություն գնի վրա»: