«Նողկալի է». ԲՀԿ-ական (video)
Support A1+!Այսօր անդրադառնալով ազատամարտիկներին ծեծի ենթարկելու փաստին՝ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ կատարվածը սարսափելի է, սակայն չի կարող ասել, թե ում ձեռքի աշխատանքն է դա . «Իմ ունեցած ինֆորմացիայով և ելնելով այն հանգամանքից, որ հենց ոստիկանության թիկնապահների անունն է շրջանառվում, կարծում եմ, որ ոստիկանությունը շահագրգռվածություն կցուցաբերի գործի բացահայտման ուղղությամբ»։ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ այդ կապակցությամբ զերծ մնաց որևէ մեկնաբանությունից՝ ասելով միայն. «Նողկալի է»։ Անդրադառնալով թանկացումներին՝ ըստ Լյովա Խաչատրյանի. «Մեր տնտեսությունը նման ցնցումներից կարող է քիչ տուժել կամ զերծ մնալ այն դեպքում, երբ որ այն ամուր է և ունի վալյուտային ռեզերվ»։ Վերջինիս կանխատեսում է նաև, որ ռուբլու արժեզրկումն էլ առաջիկայում ևս կշարունակվի, ինչը կապված է նավթի համաշխարհային գների տատանման և մի շարք այլ հանգամանքների հետ։ Սա պարոն Խաչատրյանին հիշեցնում է 1980- ական թվականները, երբ նավթի գինը իջել էր մինչև 8դոլար։