«Հայաստանին ԵՏՄ բերելու աշխատանքները հեշտ չէին». ռուս պատգամավոր (video)
Support A1+!Ռուսաստանի Պետդուման այսօր վավերացրել է Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելու Հայաստանի պայմանագիրը։ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Տկաչովն իր ելույթում նշեց. «Միության անդամները համաձայնվեցին հայ գործընկերների խնդրանքին՝ գնալ զիջումների մաքսային դրույքաչափերի հարցում, ներկայացվել են ապրանքների տարբեր խմբերի անցումային փուլի մաքսագները։ Այս դեպքում Հայաստանը փուլային սկզբունքով է մոտենալու Միության սահմաններում գործող մաքսային միացյալ դրույքաչափերին»։ Պարոն Տկաչովը նկատել է, որ Հայաստանի հետ պայմանավորվել են ուղղաթիռները, ինքնաթիռներն ու ռազմական տեխնիկան մաքսային հնարավոր դրույքաչափերից ազատելու շուրջ։ Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչ, Պետդումայի ՌԼԴԿ խմբակցության անդամ Լեոնիդ Սլուցկին փաստում է, որ այնքան էլ հեշտ չէին Հայաստանին այս միություն բերելու աշխատանքները. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք միշտ էլ ասել ենք՝ Հայաստանը միանում է այս Միությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով»։