Լուս տեսավ «Հայաստանը» (video)
Support A1+!3 օր առաջ լույս է տեսել հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի «Հայաստան» եռալեզու ալբոմը՝ շուրջ 484 էջ , որի մեջ զետեղված են տեղեկություններ և լուսանկարներ պատմական Մեծ Հայքի ամբողջ տարածքի, բնության և հուշարձանների մասին ՝ սկսած նախապատմական դարաշրջանից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Հուշարձանագետը նշեց, որ տպագրվել է 1000 օրինակ, որոնք, սակայն, նախատեսված չեն վաճառքի համար: Տրամադրվել են դեռևս գրադարաններին, մի մասն էլ նախատեսված է նվերների համար՝ պատվիրատուի ցանկությունն է, իսկ պատվիրատուն էլ նախկին «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանն է։ «Տասնյակ բերդեր կան, որոնց մասին առաջին անգամ է նկարագրվում այս ալբոմի մեջ, կան նաև դրանց լուսանկարները, որոնց գոյության մասին խոսք անգամ չկար ։ Ամենատարբեր հուշարձանների շատ հարուստ շտեմարան է այս գիրքը»։