A
A
Ո՞ւմ են խանգարում եզդիները (video)
Support A1+!Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը շեշտում է, որ այսօր Իրաքի հյուսիսային հատվածում քրդերի և ահաբեկչական խմբավորումների կողմից եզդիների ցեղասպանության փաստի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ՝ չեն ուզում օգնել այդ ժողովրդին։ «Աշխարհի առաջ ամենահին ազգերից մեկը՝ եզդիները, վերանում են, բայց ինչպես կարելի է դրա վրա աչք փակել։ Ինչպես կարելի է հաշտվել այդ մտքի հետ»,-ասաց նա։ «Եզդիխանա» պաշտոնաթերթի խմբագիր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Խըդր Հաջայանն էլ նշում է, որ իտալացի լրագրողների հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այդ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները գտնվում են թմրամիջոցների ազդեցության տակ , իսկ այդ թմրամիջոցները ներկրվում են արաբական երկրներից և հատկապես Քաթարից։