Գազի «էժան» սակագնի համար պետք չէ կքել ԵՏՄ-ի լծի տակ (video)
Support A1+!ԵՏՄ-ի երկրներն իրար հետ նորմալ չեն հարաբերվում, ուր մնաց թե Հայաստանի: Ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։ «Ես ինքս չեմ հավատում ԵՏՄ-ի հաջողությանը, քանի որ ցանկացած ինտեգրացիոն գործընթաց շատ կարճ կյանք է ունենում և ժամանակի ընթացքում շատ ուրիշ ինտեգրացիոն ծրագրերի նման հետզհետե մարում է: Հայաստանը իր այլընտրանքը պետք է գործածի և գնա ԵՄ-ի ուղղությամբ»,-ասաց նա: Նա նաև համաձայն չէ այն տեսակետի հետ, ըստ որոնց՝ հայկական ապրանքները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին և կարող են իրացվել միայն ռուսական շուկայում. «Շփվելով եվրոպական շուկայի հետ, հնարավորություն կունենայինք մեր բիզնես ոլորտը, օրենսդրական և շատ այլ ոլորտներ կարգավորել,սակայն, ցավոք սրտի,այլ ուղղություն ընտրեցինք:Երկարատեւ շահերը երկրի համար ավելի կարևոր են և հենց այդ սկզբունքով պետք է շարժվենք:Ես նախընտրում եմ երկարաժամկետ շահերը»: