Open news feed Close news feed
A A
Video

Ռուս-թուրքական հարաբերությունները բլեֆ էր, թե՞ չէ. Շիրինյան (video)

Անկարայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումը քաղաքագետ Լեւոն Շիրինյանին հիշեցնում է 1920 թվականը, երբ Թուրքիան ու Ռուսաստանը որոշեցին բաժանել Հայաստանը երկու մասի։ Քաղաքագետը անհանգստանում է՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Աղետալի հետեւանքներից խուսափելու համար իշխանությունը պետք է, ըստ քաղաքագետի, պահեստային տարբերակները ունենա. «Շատ արագ պետք է գործի դնի Սեւրի գործընթացը, դրա համար պետք է պատրաստվել, որ հանկածակիի չգանք։ Պետք է նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքի մասին խոսակցություն վարվի»։ «Դրանք Հայաստանը այսօր դիտում են, որպես իրենց գրպանի երկիր, հայ ժողովրդի ռուսամոլութունը սրանց հիմք է տալիս մտածել, որ ինչ էլ լինի. հայերը իրենց հետ կլինեն»,- ասաց նա։