Առցանց անվճար դասընթացներ՝ տարբեր մասնագիտություններով (video)
Support A1+!ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է անվճար հեռավար դասընթացների մեկնարկի և գործերի ընդունելության մասին։ «Հեռավար շարունակական կրթության կազմակերպում» ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանը նշեց, որ դասընթացները մեկնարկում են սույն թվականի դեկտեմբերի 15-ից ՝ 5-6 շաբաթ տևողությամբ. հունվարի 30-ին դասընթացները կավարտվեն։ Նրա խոսքերով՝ ծրագրի մեկնարկը եղել է դեռևս անցյալ տարվանից և իրականացվում է Համաշխարհային բանկի նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ու նրանց ֆինանսավորմամբ։ «Դասընթացները ամբողջովին լինելու են առցանց, սովորելու եք տնից՝ ձեզ հարմար ժամին, մի քանի դասընթացներ ուղղակի անցկացվելու են վեբ-կոնֆերանսների տարբերակով ՝ այսինքն երեկոյան ժամերին, անհրաժեշտ է լինել համացանցում՝ սինխրոն շփման տեսքով դասընթացը անցկացնելու համար»,-նշեց Արուսյակ Հարությունյանը։