Open news feed Close news feed
A A
Video

«Եռյակի ղեկավարների հանդիպման ձեւաչափն արդյունավետ չէր» (video)

Եռյակի խորհրդարանական ձեւաչափն ավելի արդյունավետ էր, քան ղեկավարների հանդիպման ձեւաչափը։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեկնաբանում է. «Երբ խորհրդարանական ձեւաչափ, միջկուսակցական ձեւաչափ, արդեն նաեւ ղեկավարներն ընդգրկվեցին, մենք այդտեղ ունեցանք որոշակի բացթողումներ»։ Եռյակի ղեկավարների եւ միջկուսակցական մակարդակով Ռուբեն Հակոբյանը լսել է հայտարարություններ, որոնք եռյակի միասնականության մասին չէին. «Ցավոք սրտի, նաեւ պետք է ասեմ, եռյակի ղեկավարների ոչ մշտական հանդիպումները դրանք նույնպես նպաստում են, որպեսզի միասնական դիրքորոշում առանձին դեպքերում չունենա եռյակը»։