Open news feed Close news feed
A A
Video

«Երկրաշարժի հետևանքների համար մեղավոր էին նաև բնակիչները» (video)

«1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքները կանխատեսելի էին»,-կարծում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության շենքերի և շինությունների սեյսմակայունության կենտրոնի բաժնի պետ Գուրգեն Ամալյանը։ Նրա համոզմամբ՝ փորձը ցույց է տվել, որ հատկապես թույլ զարգացած երկրներում երկրաշարժները անդառնալի կորուստներ են բերում. «Այն երկրները, որտեղ թույլ է զարգացած տնտեսությունը, շենքերը կառուցվում են ոչ այնքան հաշվի առնելով սեյսմիկ անվտանգությունը, քանի որ այդ դեպքում դրանք ավելի թանկ կարժենան, ինչը միշտ չէ, որ կապահովի դրանց վաճառքը»: