Open news feed Close news feed
A A
Video

«Հանրապետության բյուջեի կեսը «Նաիրիտը» կարող է ապահովել» (video)

«Գրել են աշխատողների կրճատում, սակայն նման հասկացություն չկա, կրճատում են հաստիքները, այլ ոչ թե աշխատակիցներին: Այսօր «Նաիրիտ»-ում աշխատակիցների հսկա թվից մնացել է ընդամենը 2100 աշխատող, բայց սրանցից էլ մնալու է միայն 500-ը, այսինքն՝ 1600 աշխատող էլ դեռ կրճատելու են, ինչը ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը՝խոսելով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների իրավունքների մասին: Բանախոսի համար տարօրինակ էր նաև այն հանգամանքը, որ հիմա ազատում են բոլոր աշխատակիցներին, որ հետո նորից ընդունեն, ինչը, սակայն, անիմաստ է: «Պետք է կրճատվեն միայն հաստիքները, ընդ որում պետք է հստակ գրված լինի ազատման իրավական հիմքը, իսկ աշխատանքից ազատման ծանուցագրերում, որոնք գալիս են աշխատողներին, հիմքը իսպառ բացակայում է»,-ասաց նա: