A
A
Նաիրիտցիները նախագահականի դիմաց են. նրանց 2/3-ին կկրճատեն (video)
Support A1+!«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել են նախագահականի դիմաց։ Նրանք պահանջում են 18 ամիսների աշխատավարձերի վճարում եւ գործարանի վերագործարկում։ Գործարանի աշխատակիցներին արդեն գրություններ են ուղարկվել տնօրինության կողմից այն մասին, որ փետրվարի 6-ից ազատվելու են աշխատանքից։ Իսկ նրանք խնդրի նման լուծման չէին սպասում։ Գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը եւս նախագահականի մոտ է։ Նա նշեց, որ աշխատակիցներին աշխատանքից ազատելով՝ նրանք գործարանի առողջացման խնդիրն են ուզում լուծել, որովհետեւ այդ 1500 աշխատակիցները գտնվել են հարկադիր պարապուրդում եւ 4 տարի աշխատավարձ են ստացել։