Open news feed Close news feed
A A
Video

Կովերը մերն են. ինչու են թանկանում ապրանքները (video)

Մանվել Գրիգորյանը չի կարող գնահատել դրամի անհասկանալի արժեզրկումն ու վերջին թանկացումները, ինքը բանկիր չէ. «Ես կարո՞ղ ա ժողովուրդ չեմ, գնա գործիդ, գնա գործիդ, էկել ես դոլարի… լավ էլի, հավայի մարդ ես»։ Սամվել Ալեքսանյանն ԱԺ միջանցքներում էր ծամող բերանով, ինքը խուճապի մեջ չէ թանկացումներից, ակամա խոստովանում է, որ նաեւ պատգամավոր չէ. «Այ ցավդ տանեմ, 131 հատ պատգամավոր կա, ի՞նչ եք ուզում մեզանից»։ Մյուս հանրապետականները չեն հերքում, որ առաջին անհրաժեշտության ապրանքների վերջին թանկացումները խուճապ են ստեղծել ժողովրդի մոտ։