Open news feed Close news feed
A A
Video

Կբարձրանա՞ն գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները (video)

«Մեզ մոտ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը փոխկապակցված է դոլար- եվրո հարաբերության հետ, չի բացառվում, որ երկու կազմակերպությունները, իրենց տնտեսական վիճակից ելնելով, տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին դիմեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագինը բարձրացնելու համար։ Դրա համար բոլոր հիմքերը ունեն»,- «Ա1+»-ին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Տնտեսագետի խոսքերով՝ Հայաստանի կառավարությունը եւ համապատասխան կարգավորող մարմինները քայլեր պետք է ձեռնարկեն այդ ուղղությամբ. «Եթե հնարավոր է դա անել, պայմանավորվել, որ ռուսական ընկերությունները, որոնք ներկայացված են այնտեղ Հայռուսգազարդը կամ Էլեկտրացանցը, իրենց վճարումները կատարեն ռուբլով»։ Դոլարի պահանջարկը տնտեսագետը պայմանավորում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով եւ ռուբլու փոխարժեքի անկմամբ։