Open news feed Close news feed
A A
Video

«ՌԴ-ն անվտանգության հարց չի լուծում» (video)

ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկումներին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ինքը կողմ չէ, որ լրջագույն այս հարցը տեղափոխվի զգացմունքային դաշտ: Նա եւս մեկ անգամ նշեց, որ այս պայմանագիրը հակասահմանադրական է եւ այն բոլորովին էլ չի լուծում մեր անվտանգության հարցը. «Դրա վառ օրինակը ԼՂՀ տարածքում ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռի կործանման դեպքն էր, ինչպես նաեւ` ՌԴ կողմից մեզ վաճառվող զենքը, որը մենք ստանում ենք ընդամենը գործարանային գներով: Ուղղաթիռի դեպքով ՀԱՊԿ կողմից ի՞նչ գործողություն ձեռնարկվեց: Չեմ կարծում, որ որեւէ մեկը ծանրակշիռ փաստարկ կբերի»: