A
A
Հայաստանում կոռուպցիան չի նվազում (video)
Support A1+!Աշխարհում ամենաքիչ կոռումպացված երկիրը Դանիան է, ամենաշատը՝ Սոմալին։ Սա «Տրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության այս տարվա Կոռուպցիայի ընկալման համաթիվն է։ Այդ համաթիվը գնահատում և դասակարգում են պետությունները՝ ելնելով այն բանից, թե երկրի պետական և համայնքային մարմինները որքանով են ընկալվում որպես կոռումպացված։ «Կոռուպցիայից զերծ, այսպես ասած՝ մաքուր երկրներ, աշխարհում չկան։ «Հայաստանում կոռուպցիայի համաթիվը 50 միավորից ցածր է, իսկ նման ցուցանիշը նշանակում է, որ կոռուպցիան հստակ խոչընդոտ է երկրի զարգացման համար»,-նշել է «Տրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։