Open news feed Close news feed
A A
Video

«ԵՏՄ-ն երկար կյանք չի ունենա» (video)

«Եռյակի խոսքերին պրակտիկ գործողություններ չեն հետևում»,-նշել է ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը։ Նա ընդգծում է, որ այս պայմաններում իշխանափոխության մասին խոսելն անիմաստ է։ Նա կարծում է, որ մեր երկրում ինքնիշխանության կորստից են վախենում, և հյուսիսից եկող ճնշումներին մեր իշխանությունը կփորձի դիմադրել, բայց դա միայն լավատեսական սցենարի դեպքում։ Պարոն Նավասարդյանը վստահ է նաև, որ ԵՏՄ-ն երկար կյանք չի ունենա։ Նրա խոսքով՝ մեկ, երկու ամիս հետո արդեն մեր ժողովուրդն ավելի շատ կզգա այդ միությանն անդամակցության բացասական հետևանքները։