Open news feed Close news feed
A A
Video

«Եռյակն ընդունել է իշխանության խաղի կանոնները» . Արարատ Զուրաբյան (video)

«Նրանք, ովքեր իշխանափոխություն էին ուզում, կարող էին ստորագրել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հայտարարության տակ»,-կարծում է ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը։ Նրա համոզմամբ՝ իշխանությունը շարունակում է խաղալ ոչ իշխանական ուժերի հետ, բանակցությունների պատրանք ստեղծել, ու կարծես եռյակը ընդունել է այդ խաղի կանոնները. «Վերջում պայմանավորվածության կգան իշխանության հետ, և այստեղ միակ խնդիրը կլինի այն, թե ում ինչքան իշխանություն կհասնի։ Հերթական անգամ տուժելու է հասարակությունը»։ Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, պարոն Զուրաբյանը իր իսկ խոսքերով ընդամենը մի հարց ունի Լևոն Տեր-Պետրոսյանին. «Որտե՞ղ ենք ուղարկելու մեր երեխաներին ու թոռներին սովորելու, որտե՞ղ են մեր ծնողները հանգստանալու և ի վերջո որտե՞ղ է քաղաքակրթության սկիզբը։ Ցավոք սրտի, այսօր չկան այն քաղաքական այրերը, որի հետևից հասարակությունը կգնար։ Ոչ իշխանական ուժերը իշխանության հետ միասին Հայաստանը տանում են ԵՏՄ, դեպի ոչինչը»։