A
A
«Մենք զիջում ենք մեր արժեքները». ազգագրագետ (video)
Support A1+!«Մենք տեր չենք կանգնում մեր ազգային արժեքներին»,-վստահ է բանաստեղծուհի Սոնիա Թաշչյանը։ Նրա պնդմամբ` մենք ընդհանրապես անտարբեր ենք մեր ազգային խոհանոցի նկատմամբ. «Մեղավորը մենք ենք, որ չենք կարողանում ըստ արժանվույն ներկայացնել մեր արժեքները։ Ռեստորանում մենք միայն խաշ ու խորոված ենք պատվիրում, հսկա ցանց ունենք հեռուստաալիքների, բայց ոչ մի հաղորդում չունենք, որ մեր արժեքները ներկայացնի, մինչդեռ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց չունեցածն են ներկայացնում։ Մենք անգամ օտարալեզու գրքեր չունենք մեր արժեքների մասին»։