Open news feed Close news feed
A A
Video

Պահանջվող դիդակտիկ նյութերով մանկապարտեզները չեն ապահովվում (video)

Երեխաներին շրջակա աշխարհի հետ ծանոթացման, ընդհանուր զարգացման համար պահանջվող դիդակտիկ նյութերով այսօր մանկապարտեզները չեն ապահովվում, դրանք պատրաստում, ձևավորում են մանկապարտեզների աշխատակիցները. «Ստեղծում ենք մեր մանկավարժի հետ միասին։ Իհարկե, մենք խմբերում էլ ունենք տարիների ստեղծած դիդակտիկ նյութերը»։ Չնայած այս փաստին՝ ԿԳ պաշտոնյան վստահեցնում է՝ հանրապետության բոլոր մանկապարտեզներում նախադպրոցական ուսուցումը կազմակերպվում է մեկ միասնական ծրագրով. «Բոլորը ունեն մեկ միասնական ծրագիր, պարզապես մանկավարժը կարող է ստեղծագործական մոտեցում ունենալ և մանկավարժական տարբեր մեթոդներով իրականացնել այդ ծրագիրը»: