Open news feed Close news feed
A A
Video

ՄԻԱՎ-ի դեպքերը Հայաստանում ավելացել են (video)

1988 թվականից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1924 դեպք: «2014 թվականի 11 ամիսների դրությամբ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 305 դեպք,ինչը գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը»,-նկատեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա տվյալներով Հայաստանում ՄԻԱՎ վարակը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով(63%).« Եթե փորձենք նկարագրել ՄԻԱՎ-ով վարակված ՀՀ քաղաքացուն, ապա նա միջին տարիքի տղամարդ է, ով արտագնա աշխատանք ունի: Միգրացիան է Հայաստան նման հիվանդությունների ներթափանցման հիմնական պատճառը»: