Open news feed Close news feed
A A
Video

«Այնքան էշ է, որ հա՛մ ոչնչացնում է, հա´մ լուսանկարն է տեղադրում » (video)

Մինչև 1988թվականի վերջերը Հյուսիսային Արցախում գոյություն են ունեցել 50-ից ավել հայաբնակ գյուղեր, որոնք 1990 ական թվականներին ադրբեջանական իշխանությունների կողմից ամբողջովին ավերվել են։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշում է, որ հայկական պատմամշակութային արժեքներից միայն պատառիկներ են մնացել։ «Պատմական փաստ է, որ երբ մենք մեր պապենական հայրենիքից ինչ-որ տարածք կամ մաս ենք կորցրել, մենք փոխհատուցել ենք այն մշակույթով։ Թե՛ ադրբեջանցիները, և թե՛ նրանց ավագ եղբայրը՝ Թուրքիան, նույն համոզմանն են, որ ուրիշի հայրենիքում պետություն ստեղծելու և հայրենիք կերտելու ճանապարհին բոլոր այն մշակութային և պատմական արժեքները, որոնք մնացել են բնիկներից, ուղղակի խանգարում են և մատնեւմ են պատմական իրականությունը»,-ասաց Սամվել Կարապետյանը։