A
A
Ոչ գյուղացուն օգուտ կլինի, ոչ բանակին (video)
Support A1+!ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը մեծ վնաս կհասցնի գյուղատնտեսության, բանակի սպառազինման և բանկային ոլորտներին։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը խոսելով բանակի սպառազինման հարցից, ասաց՝ եթե այսօր պաշտպանության նախարարությունը զինտեխնիկան ներմուծելով՝ որեւիցե վճար չի կատարում, որեւիցե լումա դուրս չի գալիս զինտեխնիկայի համար, ապա ԵՏՄ–ին անդամակցությամբ կգործի 18-20 տոկոս տոկոսադրույք։ Եւ, Եթե ՊՆ–ը ցանկանա ԵՏՄ անդամ երկրներից դուրս զինտեխնիկա գնի, ապա մենք ստիպված կլինենք վճարել դրա գնի 20 տոկոսի հարկ ԵՏՄ բյուջե։