Open news feed Close news feed
A A
Video

Նախիջեւանի սահմանին հայկական եկեղեցի է նորոգվում (video)

Իրանական հյուրընկալությունը հենց հայ-իրանական սահմանից է աչք զարնում։ Հենց Մեղրիի քթի տակ գտնվող պարսկական բաղնիքը պատրաստ է ընդունել հայ զբոսաշրջիկներին։ Կանաչազուրկ Ջուլֆայի շրջակայքի ամենականաչ տարածքը Սուրբ Ստեփանոս նախավկայի եկեղեցու տարածքն է։ Ըստ տեղացի մշակութաբանի, նախավկային 1-րդ դարում սպանել են հրեաները քրիստոնյա լինելու պատճառով ; Ահա այդ մասին պատմող քարապատկերը: Նախավկային մշակութաբանն անվանում է առաջին հայ քրիստոնյա շահիդը։ Եկեղեցին, անկասկած, ստեղծագործություն է։ Եկեղեցու հայկական գրությունները պահպանված են: Վերջին ժամանակներս այն վերանորոգվել է ամբողջությամբ, տեղադրվել եռալեզու վահանակ ։ Զանգակատունը վերանորոգել են գրեթե հիմքից։ Այստեղ հույս ունեն, որ հայերը կգնահատեն իրանցիների աշխատանքը։ Նույնիսկ աղբյուրն էր ամենաջրառատը ամբողջ Ջուլֆայի տարածքում։ Հայկական հաջորդ հետքը միայն Ջուլֆայի մերձակայքում Հովվի եկեղեցին է, իրենց բառերով Չոբանքիլիսան ։ Մինչեւ վերանորոգումը եկեղեցուց մնացել էր 40 տոկոսը։ Այսօր ընթանում է շինարարություն։ Եկեղեցին գտնվում է հենց Նախիջեւանի սահմանին։ Դիմացը ադրբեջանական սահմանապահ դիրքերն են: Նկարահանելիս խնդրում են կադրային սահմանը չանցնել ։ Եկեղեցու եւ Ադրբեջանի արանքում Արաքս գետն է, գրեթե առանց հոսքի եւ պղտոր՝ անկախ երկնքի գույնից։ Տեղացիներն անկեղծորեն ուզում են, որ հայերը գան եւ տեսնեն իրենց իսկ ժառանգությունը։