Open news feed Close news feed
A A
Video

Ինչո՞ւ է բացվել Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքը (video)

Ինչո՞ւ է բացվել Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքի դուռը , երեկ կայացած համերգի ժամանակ։ Այս հարցին համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը դժվարացավ պատասխանել. «Եթե դա լիներ սպորտային միջոցառում, կընդունեի, բացել են սաունան, որ սպորտսմենները նախապես մկանները տաքացնեն...ես չգիտեմ երգիչների համար շատ կարիք կա, այդ կարգի ձայնալարերը տաքացնելու։ Բայց համոզված եմ, 99 տոկոսով գիտեմ, որ դա երգիչների համար չի օգտագործվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց համալիրի սեփականատիրոջ ներկայացուցիչը։ Նրան միայն մխիթարում է այն հանգամանքը, որ մարդկային զոհեր չեն եղել։ Ներկայացուցչի խոսքերով՝ տեղի է ունեցել փնթի աշխատանք։ Պարոն Գրիգորյանը մեկ անգամ եւս շեշտում է, որ համալիրի շահագործումը ապօրինի է։ Եվ զարմանում է, թե ինչպես է այդ ապօրինություններին մասնակցել երկրի վարչապետը. «փոխանակ ասի, ով է ձեզ այդ իրավունքը տվել»։