Open news feed Close news feed
A A
Video

Գործ ունենք անհուսալի, դավադիր գործընկերոջ հետ (video)

«Մենք դավադիր գործընկերոջ հետ գործ ունենք, և դա դեռ կբերի լուրջ անակնկալների»,-այս տեսակետն է հայտնել Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ խոսելով Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից կործանված ուղղաթիռի դեպքից։ Միջազգային հանրության դիրքորոշումներն ու հայտարարությունները նա հերթական ու անիմաստ բառեր է համարում։ «ԵԱՀԿ-ն անատամ հայտարարություն է արել, ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես, քանի որ այդ մարդիկ իրենց առջև անվտանգություն ապահովելու խնդիր չունեն»,-շեշտել է ՊՆ նախկին փոխնախարարը։ Նա կարծում է, որ մեր երկիրը կտրուկ դիվանագիտական քայլեր պետք է պահանջի այդ նույն միջազգային հանրությունից։ Ասում է՝ ԵԱՀԿ-ն պետք է բանաձև ընդունի՝ Ադրբեջանի առնչությամբ։ Այն է՝ հայտարարի, որ Ադրբեջանը ոչ հուսալի գործընկեր է բանակցությունների հարցում։ «Եթե այդ կառույցը չկատարի այդ քայլերը, ապա Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ ծառայությունից»,-շեշտել է պարոն Շիրխանյանը։ Նա շեշտում է, որ դա ոչ միայն մեր, այլ նաև Իրանի և մի շարք այլ երկրների դեպքում է այդպես։ Իսկ Ռուսաստանի պարագայում զարմանում է, թե ինչպես մինչև հիմա այդ երկիրը չի պատժել Ադրբեջանին։