«Միջազգային հանրության արձագանքը ոչ պատշաճ էր» (video)
Support A1+!«Միջազգային հանրության արձագանքը ոչ պատշաճ էր»,-նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արցախում ուղղաթիռի կործանման դեպքին։ Ասում է՝ միջազգային կառույցների կարծիքը կարևոր է, բայց մեր երկրի նախագահի կողմից էլ ասվել է, որ պետք է տրվի պատասխան, և դա ավելի ցավալի պետք է լինի։ Պարոն Ալեքսանյանը կարծում է, որ այդ պատասխանն էլ այնպիսին պետք է լինի, որ ցույց տա, թե Հայաստանն ուզում է և շարունակում է խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից լինել։ «Ալիևը ներքաղաքական խնդիրներ ունի, որոնք ուզում է լուծել նման քայլերով»,-նշել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ մեր երկրի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, համարվում է, որ նա զիջել է իր դիրքերը և այսպիսով ուզում է ցույց տալ, որ ուժեղ է։ «Չեմ կարծում, թե Ալիևը պատրաստ է պատերազմ սկսել»,-ընդգծել է պարոն Ալեքսանյանը։