«Ժողովուրդը պետք է տեր կանգնի ինձ, Գագիկ Ծառուկյանին» (video)
Support A1+!«Ժողովրդական կուսակցությունը» միացել է համաժողովրդական շարժմանը այսօր լրագրողների ետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Վերջինս ավելացրեց, թե նախկինում տեղյակ չէր, որ եռյակը համագործակցում է նաև արտախորհրդարանական ուժերի հետ, և ինքն անձամբ շատ է զարմացել,երբ եռյակը որոշել է ընդունել իրենց միանալու իր առաջարկը։ Բանախոսը նաև նկատում է, որ եռյակի ներսում էլ,սակայն, կան տարաձայնություններ։ «Մենք ապրում ենք Հայաստանում և քաղաքական դաշտը ամբողջ ժողովրդի համար է, ոչ թե ինչ-որ առանձին անհատների։ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է ՄՄ-ին, մյուսները՝ կողմ են, բայց դա չի նշանակում, որ պայքար չի լինելու, պայքարելու ենք արդարության համար։ 12 կետ չէ, ուզում է 28 կետ լինի, եթե արդարություն չկա, ապա որևէ ուրիշ բան չի լինի»,-ասաց նա։