Open news feed Close news feed
A A
Video

«Եվրոպան բացում է գրպանը հայերի համար» (video)

Եվրոպան բացում է գրպանը՝ Հայաստանի հետ կապերը վերջնականապես չխզելու համար։ «Այն պաշտոնյաները, որ գնում են Բրյուսել, ասում են, որ սառը արհամարհանքով են վերաբերվում մեզ՝ հիշեցնելով սեպտեմբերի 3-ը։ Բայց Եվրոպան հիմա աշխատում է չկտրել վերջին թելը»,-ասում է «Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Եվրամիությունը պատրաստ է մինչեւ 170 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին՝ հաշվի առնելով իրականացվող բարեփոխումներն ու առկա կարիքները։ Այս կերպ Եվրոպան սեպտեմբերի 3-ից հետո փորձում է դեռ պահել իր ազդեցությունը մեր երկրում։ Իսկ մենք ոչ մի ջանք չենք գործադրում ռուսական ազդեցության տակից դուրս գալու համար։