Open news feed Close news feed
A A
Video

«Համոզված ենք, որ նախագահը տեղյակ չի ինչ է կատարվում իր թիկունքում» (video)

Նախագահական նստավայրի դիմաց այսօր Շտապ օգնության մեքենա էր ժամանել։ Վատացել էր հացադուլ եւ նստացույց սկսած Առուշանյան ընտանիքի անդամներից Անահիտ Առուշանյանի ինքնազգացողությունը։ Նրանք արդեն 3-րդ օրն է՝ դիմել են բողոքի նման ծայրահեղ քայլի, որպեսզի բոլորի ուշադրությունը հրավիրեն իրենց որդու՝ Աշոտ Առուշանյանի գործի վրա։ Վերջինս դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման՝ «Մանանա գրեյն» ընկերությունից կատարված 57 մլն դրամի գողությանն օժանդակելու համար։ «Մտավախություն ունենք, որ նորից պատվեր կկատարեն դատավորները, դրա համար այստեղ նստացույց ենք սկսել եւ հացադուլ ենք անում»,- «Ա1+»-ին ասաց Անահիտ Առուշանյանը։ Նրան բժիշկներն առաջարկել էին գլյուկոզա ներարկել, սակայն վերջինս հրաժարվել էր։