Open news feed Close news feed
A A
Video

«Սա պարզապես ահաբեկչական ակտ էր ընդդեմ հայերիս» (video)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը շեշտում է, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղյան օդուժի խփվելը ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման ընթացքում աննախադեպ երևույթ էր ։ «Սա պարզապես ահաբեկչական ակտ էր ընդդեմ հայերիս , կարող եմ ասել, որ դա ուղղակի նենգություն էր։ Անկախ այս ամենից, մենք մեր թշնամուն լավ ենք ճանաչում, և նման դեպքերի ականատեսը առաջիկայում ևս լինելու ենք»,-ասաց Արտակ Դավթյանը՝ հավելելով նաև, որ ազերիների արկածախնդրային գործելաոճը հասնում է արդեն անմարդայնության աստիճանի։ Պատգամավորը ազերիների այս քայլը բացատրում է հետեւյալ հանգամանքով՝ Ադրբեջանում տիրող ալիևյան բռնաճնշումներից հասարակության ուշադրությունը շեղելու համար է արվում, և երկրորդ պատճառը նավթի գների անկումն է, որն էլ Ալիևին հասցրել է հիստերիայի աստիճանի։