Open news feed Close news feed
A A
Video

«Զինադադարի խախտումը բարձրացավ մի նոր աստիճանի» (video)

Նոյեմբերի 12-ին ազերիների կողմից գնդակոծված հայկական ուղղաթիռը «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը համարում է ադրբեջանցիների հերթական ստորությունը, որով նրանք ապացուցում են, որ իրենց երկիրը շատ հեռու է քաղաքակիրթ կոչվելուց և միջազգային նորմերը պահպանելուց։ «Նրանք կոպտագույն կերպով ուղղակի հակասում են մադրիդյան սկզբունքներին։ Ղարաբաղյան խնդրով զբաղվում է աշխարհի երեք հզորագույն տերություն, որոնք կենտրոնացած են ԵԱՀԿ Մինսկի խմբում,իսկ Ադրբեջանի այս քայլը ցույց տվեց, որ նրանք պարզապես արհամարհում են այդ կառույցի գործադրած բոլոր ջանքերը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»։