«Ես խիստ նկատողություն եմ արել իմ ոտքին». Լ.Զուրաբյան (video)
Support A1+!ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն այսօր մեկնաբանել է երեկ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ տեղի ունեցած միջադեպը։ Նախ նա զարմանքով իմացել է, որ այդ մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներին տվել է հենց Ֆարմանյանը. «Պրն Ֆարմանյանը զոռ է տվել երեւակայությանը եւ սուտ է ասել։ Մեր ժողովուրդը լավ գիտի՝ այդ պատահարի մասին առաջինը խոսողներին ինչ են ասում։ Ինքը նեղված է եւ պատճառ ունի, որովհետեւ մոտիկից է ծանոթացել իմ ոտքի հետ։ Ես ականատես եմ եղել այդ պատահարին, եւ իմ ոտքը այնուամենայնիվ անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները։ Եվ ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը։ Ես խիստ նկատողություն եմ արել իմ ոտքին, նա ինձ խոստացել է նման բաներ այլեւս թույլ չտալ։ Բայց քանի որ իմ բոլոր ասածները կարող են օգտագործվել նրա դեմ, թույլ տվեք՝ ավելին չասել»։ Պրն Զուրաբյանը հրաժարվեց ասել, թե ինչի պատճառով է ծագել վեճը եւ հրաժարվեց խոսել այն մասին, թե իր ոտքը Ֆարմանյանի մարմնի որ հատվածի հետ է գործ ունեցել՝ նկատելով, որ եթե խոսի, դա արդեն ցուցմունք է։