Open news feed Close news feed
A A
Video

Թմրադեղեր օգտագործող մարդկանց թիվը Հայաստանում տարեկան աճում է 30-40 տոկոսով (video)

Թմրադեղեր օգտագործող մարդկանց թիվը Հայաստանում տարեկան աճում է 30-40 տոկոսով։ Այս մասին է ահազանգում Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյանը։ « 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ մեր կենտրոնում հաշվառված է թմրադեղ օգտագործող 4922 հոգի և ևս 100 հոգի, ովքեր այլ հոգեմետ դեղեր են օգտագործում»։ Նրա կարծիքով՝ նման աճը ավելի շատ պայմանավորված է միգրացիայով, ոչ թե սոցիալական խնդիրներով. «Ով գնում է, իր հետ բերում է։ Մեծ է հոսքը նաև սփյուռքից։ Օգտագործողների գերակշիռ մասը սոցիալապես ապահով խավից է»։