Open news feed Close news feed
A A
Video

Պայթյուն տեղի չունեցավ (video)

Հայաստանի երիտասարդական կազմակերպություններն այսօր ԵՊՀ-ում էին։ Մասնակցում էին «Հայացք ապագային-2014» խորագիրը կրող երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսին։ Յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր իր կազմակերպության գործունեությունը։ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնը ներկայացնում էր էկոգյուղերից բերված աստղաքարեր, խոտաբույսեր, առանձին հատվածում էլ ներկայացնում էին իրենց ստացած պարգեւները։ «Մենք կարող ենք» հասարակական կազմակերպությունը ներկայացնում էր մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների եւ նրանց ընտանիքների շահերի պաշտպանությունը, իսկ տաղավարում ցուցադրված էին հաշմանդամություն ունեցող երեխաների նկարած աշխատանքները։ Մեկ այլ տաղավարում էր «Նոր աստղ» հասարակական կազմակերպությունը, որը ներկայացնում էր հաշմանդամություն ունեցող երեխաների պատրաստած ձեռագործ աշխատանքները։ Ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք չեն ֆինանսավորվում եւ նման միջոցառումների ժամանակ աշխատանքները վաճառելով կարողանում են երեխաների համար նորից անհրաժեշտ իրեր գնել, որպեսզի շարունակեն ձեռքի աշխատանքներ ներկայացնել։ Բոլորի ուշադրության կենտրոնում էր ֆիզիկոսների տաղավարը։ Թեեւ շատ ուսանողներ ֆիզիկոսների կողմից սպասում էին մեծ պայթյունի, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. զգուշացնում էին ծխախոտի վատ ազդեցության մասին եւ իրենց փորձերով ապացուցում դա։ Մանրամասները՝տեսանյութում։