Open news feed Close news feed
A A
Video

Մենք դարձել ենք սպառողական հասարակություն.Վահագն Խաչատրյան (video)

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը 2015 թվականի բյուջեն համարում է վախվորած և այդ բյուջեից նա դրական ակնկալիքներ չունի։ Տնտեսագետի խոսքերով՝ 9 ամսվա տվյալների ամփոփումից ստացվում է, որ 2014 թվականին 2013-ի համեմատ ոչ մի տնտեսական աճ չի գրանցվել։ Խոսելով նաև արտաքին պարտքի մասին՝ Վահագն Խաչատրյանն ասաց. «Մենք հիմա աշխատում ենք, պարտք ենք փակում, հետո պարտք ենք կուտակում, որպեսզի 10-15 տարի հետո հաջորդ սերունդը դրա փոխարեն վճարի։ Լավ, կարող ես էլի պարտք վերցնես, էլի կարող ես էս վիճակից դուրս գալ, բայց գոնե դրա արդյունքում մի բան ստեղծես։ Արդյունքում մենք դարձել ենք ուղղակի սպառողական մի հասարակություն։