A
A
Անունները կասի միայն Սերժ Սարգսյանին. հացադուլը մեկնարկեց (video)
Support A1+!«Մանանա գրեյն» ընկերությունից 57 մլն դրամի գողությանն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանի հարազատներն այսօրվանից նախագահականի դիմաց անժամկետ հացադուլ սկսեցին։ Աշոտի հոր՝ Լավրենտի Առուշանյանի խոսքերով, գործում չկա որեւէ ապացույց, որը կհիմնավորի որդու մեղքը։ Սակայն ով է կանգնած այս գործի հետեւում, առայժմ չի բարձրաձայնում։ « Եթե հանրապետության նախագահը կպահանջի անուններ, ես միայն նրան կհայտնեմ դրանք, ես ամեն ինչ էլ գիտեմ, որտեղից է գալիս եւ ով է այս անօրինականության հետեւը կանգնած»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Լավրենտի Առուշանյանը։ Նրա խոսքերով՝ գործը սարքել է քննիչ Մուշեղ Ալեքսանյանը եւ նա պետք է պատասխանատվության ենթարկվի։