Open news feed Close news feed
A A
Video

2015 թ. ՀՀ պետական պարտքը կաճի 288 միլիոն դոլարով (video)

«Դոլարի կուրսը կշարունակի աճել,- կանխատեսում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։- ԱՄՆ-ն կրճատել է դոլարի տպումը, ինչը բերեց դոլարի արժեքի մեծացմանը և իր ազդեցությունը ունեցավ նաև նավթային ռեսուրսների գնի վրա: Այս պարագայում Ռուսաստանը որոշեց Չինաստանի հետ գործարքները տեղափոխել յուհանի և ռուբլու դաշտ։ Սա դոլարի դեմ տարվող հստակ քաղաքականություն է»։ Պարոն Խաչատրյանի հաշվարկներով՝ ռուբլու արժեզրկումը նույնպես կշարունակվի և իր դրական ու բացասական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա. «Ռուսաստանից Հայաստան տրանսֆերների փոխանցումը կկրճատվի 15-20 տոկոսով, բայց սա կունենա իր դրական ազդեցությունը ներկրողների համար, ովքեր կսկսեն ցածր գներով ավելի շատ ապրանք ներկրել Ռուսաստանից Հայաստան»: