Մանկապարտեզներից տարածքներ են խլել (video)
Support A1+!Պետական մանկապարտեզների շենքերում բացվել են նախադպրոցական հաստատություններ, բայց մասնավոր հիմունքներով. ահազանգում է «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը և հավելում, որ Երեւանի քաղաքապետը ինքն է որոշել այդ տարածքը տալ մասնավոր մանկապարտեզներին։ Նույն շենքում մանկապարտեզների մի մասը պետական է, մյուսը՝մասնավոր։ Որպես օրինակ Անահիտ Բախշյանը ներկայացրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքը, որտեղ 2013 թվականի դրությամբ մանկապարտեզ հաճախելու համար կա 3500 հերթագրված երեխա. «Մանկապարտեզներից խլել են տարածքները եւ դրանց հաշվին տրվել են տարածքներ էլեկտրական ցանցերին, ապակու ձեւավորման արհեստանոցի համար եւ երկրապահ կամավորականների միությանը։ Տարածքներ տրվել են՝ ում ասես։ Մանկապարտեզ կա, որի տնօրենը ինքն իրեն 80 քմ տարածք է հատկացրել եւ այնտեղ է ապրում։ Ի՞նչ է նշանակում, որ ամեն մարդ մի տեղ աշխատի ու այնտեղից տարածք վերցնի իրեն»։