A
A
Մենք ԲՀԿ-ից վտանգ չենք տեսնում.Ռազմիկ Զոհրաբյան (video)
Support A1+!«Մոսկվան մեզ չի կառավարում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։ Պարզապես նրա կարծիքով՝ Հայաստանն արդեն որոշ չափով պետք է հաշվետու լինի Ռուսաստանի և մյուս այն երկրների առջև, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ են։ Ընդդիմադիր եռյակի քննադատությունը Հանրապետականը նորմալ է համարում, բայց ասում է՝ իշխանությունն էլ պետք է ընդդիմությանը քննադատի, որպեսզի չստացվի, թե նրանց ասածները ճիշտ են։