Open news feed Close news feed
A A
Video

Վ. Այվազյանը հիշեց 10 պատվիրաններն ու խաչակնքվեց (video)

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկեց նաեւ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելու կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Նախագծի քննարկումը անցավ ոչ միայն շատ բուռն, այլեւ ուրախ մթնոլորտում: Ի դեպ, այսօր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի ծննդյան օրն էր եւ գործընկերները հումորով պարբերաբար դա հիշում էին: Վարդան Այվազյանն իր հերթին կատակում էր, անեկդոտներ պատմում եւ բարձր տրամադրությամբ միջամտում, արձագանքում բարձրացվող հարցերին: Օրինակ` նա հիշեց հետեւյալ անեկդոտը. «Վրացուն ասում են՝ ի՞նչ ես կերել, ասում է ոչ մի բան, ասում է, բա դու ի՞նչ ես կերել, ասում է` վռիկ: Ասում է՝ էտ էլ բան է, ասում է՝ չեղավ-չեղավ, քո ոչ մի բանի չափ չեղա՞վ»: