A
A
Հայ կոմունիստերն այսօր փողոց էին դուրս եկել (video)
Support A1+!Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 97-րդ տարեդարձը հայ կոմունիստներն այսօր շատ համեստ նշեցին։ Նրանք ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի, Ստեփան Շահումյանի արձանների եւ «Հավերժ փառք սովետական իշխանությունների համար մղված պայքարի մարտիկներին» հուշակոթողի մոտ։ «Առաջին անգամ հեղափոխության արդյունքում իշխանությունը իրենց ձեռքը վերցրեցին բանվորները, գյուղացիները, զինվորները։ Իշխանությունը հռչակեց սովետական իշխանություն, որի ղեկավար նշանակվեց Վլադիմիր Իլյիչ Լենինը»,- ասում է ՀԿԿ երկրորդ քարտուղար Երջանիկ Ղազարյանը։ Իսկ ՀԿԿ քարտուղար Դոնարա Նալբանդյանն ավելացնում է. «Այսօրվա տոնը այն տոնն է, երբ ժողովուրդը կարողացավ ստանալ իր ապրելակերպը, բարօրությունը»։