A
A
Պտուղ-բանջարեղենի արտահանումը նվազել է (video)
Support A1+!«Նոյեմբերի 7-ի դրությամբ ամբողջ հանրապետության տարածքում մթերվել է 230.600 տոննա խաղող»,-այս մասին հայտնել է Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսական տարվա մթերման և արտահանման ցուցանիշները։ Պտուղ-բանջարեղենի արտահանումն, ի դեպ, նվազել է՝ կազմելով 40 հազար 244 տոննա, բայց տեղում մթերման գներն աճել են։ Արտահանվել է 1790 տոննա ծիրան։ Մթերող ընկերությունների կողմից էլ հիմնականում ժամանակին են կատարվել վճարումները։ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ դրանք արվել են տեղում կամ մինչև 10 օրվա ընթացքում։