Open news feed Close news feed
A A
Video

Թարգմանչական բառարանը կօգնի պահպանել մայրենին (video)

«ԻՍՄԱ» ՍՊԸ-ն տնօրեն, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր Էդիկ Մանուկյանի ղեկավարությամբ, Հայաստանում իրականացրել է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն, գրաբար) բացատրական և թարգմանչական 10 օտար ՝ անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թալիշերեն, լեզգիերեն, լատիներեն, քրդերեն լեզուներով առցանց բառարանների մշակում և այն համացանցում արդեն հասանելի է www.translator.am հասցեով։ Քանի որ նշված համակարգն իր չափերով այսօրվա դրությամբ ամենածավալունն է և կարող է էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի պահպանման և զարգացման վրա, ուստի անհրաժեշտություն է առաջացել դրանք ճշգրտելու Լեզվի պետական տեսչության կողմից։ Այդ իսկ պատճառով հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակի վերահսկման գործառույթը ստանձնել է լեզվի պետական տեսչությունը: