Ինչո՞ւ են անվերադարձ լքում Հայաստանը (video)
Support A1+!«Միգրացիայի տեմպերը Հայաստանում շարունակում են աճել»,-ահազանգում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։ Նրա տվյալներով` 2001-2011 թվականներին Հայաստանից հեռացել է ու չի վերադարձել մոտ 320 հազար մարդ. «Այս տվյալները հաշվել ենք 2001 և 2011 թվականի մարդահամարների միջակայքում ընկած ժամանակահատվածում ծնված ու մահացած, Հայաստան վերադարձած և հեռացած մարդկանց տվյալները համադրելով»։ Պարոն Եգանյանը ցավով է նշում, որ միգրացիայի տարեկան հստակ վիճակագրություն մեզ մոտ դժվար է կազմել, քանի որ շատ մարդիկ հեռանում են երկրից՝ առանց համապատասխան գրանցումներն անցնելու. «Շատ մարդիկ տեղյակ էլ չեն, որ պետք է հեռանալուց առաջ համապատասխան մարմինների մոտ գրանցվեն, շատ մարդիկ էլ գնում են ու նոր որոշում հետ չգալ։ Այն, որ վիճակագրական ծառայությունից ամեն տարի հայտնում են, թե մի քանի հազար մարդ լքեց երկիրը կամ հետ եկավ, դեռ ամենաճիշտ ու հստակ պատկերը չէ։ Պետք է համապատասխան մեթոդներով ու վերլուծություններով հաշվել միգրացիայի հետևանքներն ու արդյունքները»։