Ինչու են շտապում Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը (video)
Support A1+!«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շեշտում է, որ իր համար այսօրվա ներքաղաքական բոլոր գործընթացները հասկանալի են, և նորմալ է վերաբերվում եռյակի հանրահավաքներին. պայքարում է՝ երկրում ինչ-որ բան փոխելու համար։ Այլ հարց է, թե այդ պայքարի իմաստը ո՞րն է։ «Առաջին անգամ եմ տեսնում, որ քաղաքական պայքարը վախենա քաղաքական օրակարգ ձևավորելուց։ Իրենք պետք է հայտարարեն իրենց քաղաքական օրակարգի մասին ամբիոնից, իսկ նրանք ելնում և այս ու այն կողմ հայտարարություններ են անում։ Որքան ես հասկացա, դա եղավ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ, որոշ բաներ ասվեցին քաղաքական օրակարգից, սակայն դա բավարար չէ։ Իրենք արտահերթ ընտրություններից են խոսում, էս ու էն են ասում, բայց չեն մանրամասնում, թե այդ ամենը ինչ կերպ են իրագործելու, կամ ինչպես են այդ արտահերթ ընտրությունները պատկերացնում՝ քաղաքական օրակարգ չկա»,- ասաց Արամ Կարապետյանը։