A
A
Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի. Իսկանդարյան (video)
Support A1+!Հայաստանը եզրափակում է ԵՏՄ անդամակցության գործընթացը` փաստում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, իսկ Եվրոպայի հետ միայն փորձում է պահպանել կապերը։ Ներքին քաղաքական կյանքում Իսկանդարյանի գնահատմամբ՝ ոչինչ չի կատարվում. Եռյակի գործունեությունն այսպես է գնահատում. «Արտահերթ ընտրությունների նախադրյալ չեմ տեսնում»։ Փոփոխությունների անհրաժեշտությունը բավարար չէ, պետք է լինի ռեսուրս, որն ըստ նրա՝ չկա։ Քաղաքագետը հիշեցնում է, որ եռյակի կազմում գտնվող ԲՀԿ առաջնորդը նախագահական ընտրություններին չմասնակցեց, ՀԱԿ առաջնորդը՝ նույնպես, միայն «Ժառանգության» առաջնորդը մասնակցեց։ Ճիշտ է, ասում է, մեծ թվով ձայներ ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց խորհրդարանական ընտրություններին նրա կուսակցությունն ընդամենը 8 տոկոս ձայն հավաքեց։