Open news feed Close news feed
A A
Video

Կոնդին հարյուրավոր միլիոնների ներդրումներ են պետք (video)

«Ճարտարապետների միությանը հուզող ամենամեծ խնդիրներից մեկն այսօր «Զվարթնոց» օդանավակայանի շենքն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Աճառյանի համալսարանի շենքի խնդիրը ևս ճարտարապետը հրատապ է համարում: Ասում է՝ կարծես մարդ մեծ կտորներ իր պատմությունից հանի ու ջնջի, այս գործընթացը նման է դրան. «Կան կառույցներ, որոնց մասին հիշում ենք անցյալով»։ Միությունը պատրաստվում է նամակ գրել Մշակույթի նախարարությանը, որպեսզի մշակութային հուշարձանների ցուցակի մեջ ներառվի «Զվարթնոց» օդանավակայանը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը: Հուսով է, որ այլևս չեն լինի քայլեր, որոնց արդյունքում հասարակությունը զրկվի կարևոր կառույցներից: Աֆրիկյանների շենքին անդրադառնալով՝ Մկրտիչ Մինասյանը շեշտում է, որ այն վտանգավոր վիճակում էր գտնվում և վերականգնելու համար մեծ միջոցներ կպահանջվեին։ Փողոցը նեղացնելու հաշվին ստեղծել վտանգավոր պայմաններ՝ ճարտարապետն անիմաստ է համարում: