Open news feed Close news feed
A A
Video

«Ինձ մի ստիպեք, որ ես ձեզ «գործ տամ»՝ հասցեներ ասեմ» (video)

Մեծամորի ատոմակայանի հարցը մտահոգում էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին: ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի քննարկմանը նա Էներգետիկայի եւ բնական պաշարարների փոխնարար Արա Սիմոնյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն արտադրանք է տալիս ատոմակայանը: Տիկին Բիշարյանը նաեւ արտահայտեց իր վրդովմունքը՝ ասելով. «Ականջիս հասել են որոշակի լուրեր, որ կան արտադրամասեր, որոնք ունեն լեվի գծեր: Այս դահլիճներում լսումները մեզ ոչինչ չեն տալու, քանի որ մենք գիտենք՝ որտեղ որքան կորուստ կա, սակայն այդ ամենը լղոզվեց-գնաց: Հնարավոր չէ՞ գործիքակազմ ձեւավորել, որ այդ լեվի գծերի վրա նստածներին դուրս բերենք»: